ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Ռուբեն Մելիքյան. Ադրբեջանում համատարած Փաշինյանին ծաղրում են, իսկ նրա թիմից արձագանք չկա

Ռուբեն Մելիքյան. Ադրբեջանում համատարած Փաշինյանին ծաղրում են, իսկ նրա թիմից արձագանք չկա
03.12.2020 | 13:45

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքում գրել է.

«Ադրբեջանում Փաշինյանին ծաղրում են նախագահ Ալիևից մինչև հասարակ քաղաքացի, փոքրից մեծ, նրան են նվիրվում ծաղրական արևելյան ժանրի երգեր, նա երգիծական հաղորդումների, սկեչերի, թատերական բեմադրությունների ներկայիս տրենդային կերպարն է (paşinyan noldu): Իսկ Հայաստանում նրա թիմից, նրա իշխանությունից, «նրա քայլից» որևէ արձագանք չկա այդ վիրավորանքներին և ծաղրին: Իհարկե, սա հո Հայաստանի նախկին բոլոր նախագահներին, ազգային հերոսներին, գեներալներին անխնա քննադատելու հարցը չի, որ շատ օպերատիվ ի կատար ածեն: Սրանից կարելի է եզրակացնել, որ ներկայիս ապիկար վարչախմբի համար թշնամին միայն ներքին է, իսկ թուրքը և ադրբեջանցին մարդիկ են, որոնք «լավն են», «կոնստրուկտիվ են», որոնց պետք է ներել, որոնց հետ պետք է համատեղ ապազգային ծրագրեր անել: Ամոթ է, գոնե սիմվոլիկ պատասխանեք ադրբեջանական համատարած ծաղրին և վիրավորանքներին. եթե ոչ Հայաստանի պատիվը պաշտպանելու, ապա գոնե ձեր կուռքի հանդեպ ձեր պարտքը կատարելու գիտակցությունից ելնելով»:

Դիտվել է՝ 2696

Մեկնաբանություններ